close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կհանդիպենք դատարանում». Արթուր Վանեցյանը դատի կտա Գագիկ Մելքոնյանին

Քաղաքական

21 Հուլիսի 2021, 16:40
 «Կհանդիպենք դատարանում». Արթուր Վանեցյանը դատի կտա Գագիկ Մելքոնյանին

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտնենանտ Գագիկ Մելքոնյանին։

«Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցերին էր պատասխանում 1983-1988 թվականներին Էջմիածնի շրջանի Հացաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում աշխատանքային գործունեություն ծավալած, հետագայում` 1996-2008 թվականներին՝ ընդհատումներով, ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ աշխատած, 2000 թվականին գեներալ-մայորի, ապա 2003 գեներալ-լեյտենանտի կոչում ստացած Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։

Սույն անձի բազմաթիվ մտազեղումների ընթացքում հնչել են նաև մտքեր Արթուր Վանեցյանի վերաբերյալ։ Մասնավորապես այդ անձը արտաբերել է, թե «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։ 

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալն անգամ չի ազատում գեներալի ուսադիրներ կրող անձին մտածել խոսելուց առաջ ու հաշիվ տալ իրեն արտահայտած մտքերի համար։

Արդեն նախապատրաստվում է նշված ակնհայտ զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայցը։

Կհանդիպենք դատարանում»,- ասվում է Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանի տարածած հայտարարությունում։

 
facebook sharing button
twitter sharing button
Դո՛ւք մենք չենք
29 Հուլիսի 2021, 16:44 Դո՛ւք մենք չենք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica