close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ հայ դասական երաժշտությունը խառնվում է ջազին. համերգային երեկո՝ Գյումրվա GGH-ում

Մշակույթ

21 Հուլիսի 2021, 15:38
 Երբ հայ դասական երաժշտությունը խառնվում է ջազին. համերգային երեկո՝ Գյումրվա GGH-ում

Փարիզ մեկնելուց առաջ բացառիկ երաժիշտ Ադամ Բարրոն հայ դասական երաժշտության և ջազի միաձուլման երեկոյով հուլիսի 25-ին՝ 18։00-ից, հանդես կգա Գյումրու GGH-ում, որը գտնվում է Աբովյան 218/1 հասցեում։

Բարրոյի առավոտները սկսվում են Փարիզում, բայց մտքում մշտապես Գյումրին է՝ իր մշակույթով, կոլորիտով և անցուդարձով։

«Պատերազմը մեր սրտում առաջ ենք սլանում, քանզի ուրիշ տարբերակ չկա ... Համերգի նպատակն է շփվել, կարոտս առնել, հանդիպել հանդիսատեսի հետ, լիաթոք երգել նրանց համար մեր գանձ հայրաքաղաք Գյումրիում, որտեղ ծնվել ու մեծացել եմ, տեսել երկրաշարժ... Այս անգամ ուզեցի մեկնաբանել Կոմիտաս ջազային նվագակցությամբ՝ չխախտելով Նրա երաժշտական գիծը»,- նշում է Ադամ Բարրոն։

Ներկաները կվայելեն տաղանդավոր և յուրահատուկ երաժիշտներ՝ Նառա Առաքելյանի և Երվանդ Մարգարյանի ջազ նվագախմբի կատարումները։

Երեկոյի բասային ու հարվածային հնչյունները ապահովելու են Սուրեն Զաքարյանը և Սաշ Աղամյանը։ Համերգի հյուրն է գյումրեցի տաղանդավոր դուդուկակար Կարո Շաբոյանը։

Շտապեք ամրագրել ձեր տեղերը՝ զանգահարելով 041 111 420 հեռախոսահամարին։ Մուտքը մեկ անձի համար՝ 2000 / 3000 դրամ։

Դո՛ւք մենք չենք
29 Հուլիսի 2021, 16:44 Դո՛ւք մենք չենք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica