close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրակոցներ Դավիթ Բեկի փողոցում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Իրավունք

21 Հուլիսի 2021, 15:12
 Կրակոցներ Դավիթ Բեկի փողոցում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2021 թվականի հուլիսի 19-ին` ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել՝ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցով դեպի Արցախի պողոտա ուղևորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ արձակելու վերաբերյալ:

 
 
 

Նախնական տվյալներով՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան,«Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետևից ձայնային ազդանշաններով և լուսարձակները թարթելով, ճանապարհ է խնդրել, ինչին ի պատասխան՝ «Օպել»-ի վարորդը զիջել է ճանապարհը, այնուհետև «Լեքսուս»-ը դուրս է եկել ճանապարհն իրեն զիջած ավտոմեքենայի դիմաց, որի պատճառով երկու ավտոմեքենաներն էլ արգելակել են ճանապարհի աջակողմյան հատվածում, իսկ «Լեքսուս»-ի վարորդն իր մոտ գտնվող ատրճանակով երկու անգամ կրակել է «Օպել»-ի ուղղությամբ՝ վնասելով մեքենայի շարժիչի ծածկը, ապա մեծ արագությամբ հեռացել դեպքի վայրից:

 

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Դո՛ւք մենք չենք
29 Հուլիսի 2021, 16:44 Դո՛ւք մենք չենք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica