close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը․ պաշտպան

Քաղաքական

21 Հուլիսի 2021, 13:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը․ պաշտպան

«Հայաստան» դաշինքի կազմում առաջադրված Արմեն Չարչյանը վերցնելու է ԱԺ պատգամավորի մանդատը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Բոլորիս շնորհավորում եմ, ցավոք սրտի, արդարությունը երկար սպասեցրեց, որովհետև պրոֆեսորը իրականում երբեք չպետք է կալանավորված լիներ։ Հավատացեք, սա մեծ անարդարություն էր, բայց արդարությունը միշտ հաղթում է։ Մենք ի սկզբանե ասում էինք, որ պրոֆեսորը պետք է ազատ արձակվի»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Մյուս պաշտպանը՝ Էրիկ Ալեքսանյանը, նշեց, որ Արմեն Չարչյանի տրամադրությունը ընտիր է։

Գրավի գումարը վճարվելուց հետո նա անհապաղ ազատ կարձակվի։

Նա ընդգծեց, որ դատավոր Միսակյանը անկախ արբիտրի վարքագիծ ցուցաբերեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» դաշինքի կազմում առաջադրված բժիշկ Արմեն Չարչյանը ազատ արձակվեց 15 միլիոն գրավի դիմաց։ Նրա խափանման միջոցն ընտրված էր կալանավորումը, որը փոխվեց։ Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրողների ազատ կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica