close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

21 Հուլիսի 2021, 10:13
 Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիեւի հետ ունեցած նոր պայմանավորվածությունների հետեւանք է։

Իշխանական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Դեռ ընտրություններից առաջ ակտիվորեն քննարկվում էր Տավուշի անկլավների, Տիգրանակերտը՝ Քյարքին հանձնելու հեռանկարը, Մեղրիի ճանապարհաշինության, ինչպես նաեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի հարցը։

Չի բացառվում, որ կողմերը վերջնական համաձայնության չեն եկել, եւ Ադրբեջանը ճնշման միջոցով է փորձում ստանալ ուզածը, սակայն միանգամայն հնարավոր է, որ համաձայնությունը, իրականում, կայացել է, պարզապես առանց լարում առաջացնելու Նիկոլ Փաշինյանը ռիսկ չի անում նոր զիջումների գնալ եւ արցախյան պատերազմի պես լարվածությունը կհասցնի պիկին, որպեսզի հետո արդարանա՝ եթե չզիջեի, մի ամբողջ ժողովուրդ կարող էր ոչնչանալ, ես 2 միլիոն մարդու փրկեցի լայնամասշտաբ պատերազմից։ 

Հիշեցնենք, որ անցած գիշեր Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է առաջացել, հակառակորդն անգամ ականանետ է կիրառել, ողջ երկինքը լուսավորված է եղել»։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

 

Դո՛ւք մենք չենք
29 Հուլիսի 2021, 16:44 Դո՛ւք մենք չենք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica