close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անասնակերի դեֆիցիտ կա. ինչպես է լուծվելու խնդիրը. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

21 Հուլիսի 2021, 10:02
 Անասնակերի դեֆիցիտ կա. ինչպես է լուծվելու խնդիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել:

Իսկ եթե անասնատերը կարողանում է հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ. խոտի մեկ հակի գինը գերազանցում է 1800 դրամը՝ հասնելով 2000 դրամի: Ավելին, մասնագետների կանխատեսմամբ՝ անասնակերի պակասի եւ բարձր գնի պատճառով չի բացառվում, որ առաջիկայում անասնագլխաքանակը կկրճատվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ պատճառով անասնակերի պահանջարկն է ավելացել:

Բայց, չնայած սրան, անասնակերով չապահովելու դեպքում ֆերմերները ստիպված են լինելու իրենց անասուններին հարկադիր մորթի ենթարկել: Հետաքրքիր է՝ էկոնոմիկայի նախարարի ԺՊ Վահան Քերոբյանը տեղյակ է արդյոք այս խնդրի մասին, ձեռնարկում է որեւէ բան, թե ոչ: Այս պահի դրությամբ, կարծես թե, առարկայական ոչինչ չի արվում նրա եւ նրա ղեկավարած կառույցի կողմից»:

 

Դո՛ւք մենք չենք
29 Հուլիսի 2021, 16:44 Դո՛ւք մենք չենք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica