close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա. ցնցող փաստեր՝ Արցախի հանձնման մասին

Քաղաքական

15 Հուլիսի 2021, 19:19
 Ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա. ցնցող փաստեր՝ Արցախի հանձնման մասին

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել է նաև արցախյան վերջին պատերազմին՝ ցնցող փաստեր ներկայացնելով պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին:

Ստոր ներկայացնում ենք մեդիափորձագետի խոսքի նշյալ հատվածը՝ կից տեսագրությամբ հանդերձ.

2019 թ. ես, որպես մոդերատոր, հրավիրված էի «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումին: Ինձ հետ էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լափշինը: Ընդմիջման ժամանակ եկան ԱԱԾ-ից և ասացին, որ պարոն վարչապետն ուզում է քեզ հետ զրուցել: Ես մոտավոր գիտեի, թե ինչ զրույց պետք է լիներ, որովհետև 2006 թվականից սկսած, մեղմ ասած, իրար շատ էինք «սիրում»: Պարբերաբար վիճել ենք, փոխադարձ վիրավորանք: Նա սիրում էր ինձ ասել «անուղեղ հայրենասեր», ես էլ նրան ասում էի՝ դու էլ անհայրենիք տականք ես: Երկուսս էլ լրագրող էինք, այսինքն, նույն հարթության վրա էինք:

Իսկ ինչու՞ էի ես նրան ասում «անհայրենիք տականք», իսկ ինքը ինձ՝ «անուղեղ հայրենասեր»: Մի քննարկման ժամանակ, 2006 թ. հոկտեմբերին, Ադրբեջանից և Թուրքիայից այստեղ լրագրողներ էին եկել: Ադրբեջանից այստեղ էր եկել Էլմիր Միրզոևը, Ավազ Հասանովը, Թուրքիայից՝ Նուրսուն Էրելը: Եվ այդ քննարկման ժամանակ, երբ մենք գնացինք գաղափարական բախումների, ես նշում էի, որ ոչ մի դեպքում Արցախից մեկ սանտիմետր մենք չենք տա: Սրանք ասում էին՝ դե մենք հզոր ենք և այլն, ես ասում էի՝ խնդրեմ, հզոր եք, պատերազմ սկսեք: Ավազ Հասանովը խոստովանեց, ասաց՝ գիտե՞ս, ոչ  մի ադրբեջանցի չի գա ձեր Ղարաբաղի համար կռվելու, եթե չունենա վստահություն, որ հաղթելու է: Էդ պահին Նիկոլ Փաշինյանն ասաց.

- Բայց դուք ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ու ինչքան շուտ պրծնենք էդ գլխացավանքից, էդքան լավ:

- Կներես, քո գլուխը որ ցավում է, դու գլուխդ կտրում ե՞ս,- ասացի ես:

- Յանիմ ի՞նչ ես ասում, որ,- ասաց Փաշինյանը:

- Յանիմ էն եմ ասում, որ մարդու գլուխը երբ որ ցավում է, գլխացավի դեղ է խմում և գլխացավը անցկացնում: Հիմա եթե արցախյան հակամարտությունը մեզ համար գլխացավանք է, ոչ թե գլխից պետք է ազատվել, այլ՝ հակամարտությունից: Իսկ ի՞նչ պետք է անել. հզորացնել բանակը, հզորանալ միջազգային դիվանագիտության մեջ, մենք ունեինք վատ դիվանագիտություն, հզորացնեինք դիվանագիտությունը, այսինքն՝ ազատվել գլխացավից,- ասացի ես:  

- Դու անուղեղ հայրենասեր ես, դու չես հասկանում և այլն, ի՞նչ Ղարաբաղ, պահել ենք, որ ի՞նչ անենք, քանի՞ անգամ ես գնացել Ղարաբաղ,- ասաց Փաշինյանը:  

- Մեկ անգամ,- ասացի ես: Ես այդ ժամանակ (2006 թ.) 21 տարեկան էի: Իհարկե, ամոթ էր, որ մեկ անգամ էի եղել, բայց մեկ անգամ էի եղել:

- Ա՛յ, տեսնու՞մ ես, մեկ անգամ ես եղել, ի՞նչ ես անում, ոչ մշակում ես Արցախը, ոչ էս էս անում, ոչ էն ես անում…: Այ, որ տանք, մենք Ադրբեջանով դուրս կգանք դեպի Միջին Ասիա, Նախիջևանով դուրս կգանք դեպի Իրան, Թուրքիայով սահմանը կբացվի, և դուրս կգանք դեպի Եվրոպա…,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Եվ այդ վիճաբանության ժամանակ, երբ ինձ ասաց՝ դու անուղեղ հայրենասեր ես, ես էլ իրեն ասացի՝ դու էլ անհայրենիք տականք ես, եթե այդպես ես մտածում: Նույն խոսակցությունը 2006 թ. եղավ: Հետո, իհարկե, էս վերջերս ասում էր՝ էդպիսի բան չի եղել, ես չեմ հիշում և այլն, բայց դա սովորություն է. ինչը որ իրեն ձեռնտու չէ, ասում է՝ դա ես չեմ հիշում: Իր գրքում էլ է ինքը ասում, որ մեզ համար գլխացավանք է, բայց ինձ ասել է կենդանի խոսակցությամբ:

Դե, հետագայում մենք էլի բազմիցս շփվել ենք իրար հետ, վիճել ենք և այլն:

2019 թ. թվականին, երբ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ հանդիպեցինք նորից դեմ դիմաց, ինքը, կանգնած ֆուրշետի սեղանի շուրջ, աղում էր: Ի դեպ, մի ձեռքին Գավառի փախլավա, մյուս ձեռքին՝ վիտչինա, ու երկուսը՝ միաժամանակ ուտում էր: Մոտեցանք:

- Հոխիկյա՛ն, դու էլի նույն հայրենասե՞րն ես,- Նիկոլ Փաշինյանի՝ ինձ ուղղված առաջին հարցն էր:

- Այո՛, պարոն վարչապետ, էն անուղեղն եմ, որ ասում էիք, իսկ Ձեր մոտ բան փոխվե՞լ է, - պատասխանեցի ես: Ինքը հասկացավ, թե ես ինչ եմ ասում, բայց կողքից ոչ-ոք չէր հասկանում, թէ ինչ եմ ասում:

- Հա, էն որ ասում էի՞ր: Չէ՛, ինձ մոտ էլ բան չի փոխվել…

- Շատ ափսոսում եմ, որ էդպես է,- պատասխանեցի ես:

- Ոչինչ, - վրա բերեց Փաշինյանն ու Լափշինին հարց տվեց.

- Ադրբեջանում քեզ շատ տանջեցի՞ն:

- Դե, այո՛, 9 ամիս պահեցին, սպանության փորձ և այլն,- պատասխանեց Լափշինը:  

- Դե, լավ են արել, ես լինեի՝ էդպես կանեի, քեզ ո՞վ էր ասում առանց Ադրբեջանի իշխանության թույլտվության գնայիր իրենց տարածք,- ասաց Փաշինյանը:  

- Նիկո՛լ, բայց ես Ադրբեջան չեմ գնացել, ես գնացել եմ Արցախ,- զարմացական ասաց Լափշինը:

- Է հաա, միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, - պատասխանեց Փաշինյանը:

- Պարո՛ն վարչապետ, էս ի՞նչ եք խոսում, - վրա բերեցի ես:  

- Հոխիկյան, դու սուս մնա, դու հայրենասեր ես, - պատասխանեց Փաշինյանն ու շուռ եկավ, Լափշինին ասաց.

- Իմ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իմ անունից քեզ բան կասի, լավ կլինի, որ ուշադիր լինես և անես այն, ինչ ինքը կասի:

Լափշինը և Վլ. Կարապետյանն առանձնացան մեկ մետր հեռավորության վրա սկսեցին խոսել: Մնացել ենք մենք և, եթե չեմ սխալվում, Սուրեն Պապիկյանն էր և այլք:

- Պարո՛ն վարչապետ, արբանյակն ի՞նչ եղավ, - առիթից օգտվելով՝ հարցրեցի ես:  

Արբանյակի մասին. 2012 թ. մենք սկսեցինք արբանյակի ծրագիրը, կապի նախարարությունում ստեղծվեց առանձին վարչություն՝ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ, և ՀՀ-ն 2012-2017 թթ. մի շարք միջազգային պայմանագրեր ստորագրվեցին, արբանյակի ծրագրիրը կազմվեց ամբողջությամբ, 4 պետությունների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, ՌԴ-ի և Կանադայի հետ ստորագրվեցին պայմանագրեր դետալների և այլնի մասին: Արբանյակի գինն արժենալու էր մոտ 170 մլն դոլար: Այն 4 հիմնական ֆունկցիա էր կատարելու.

  1. գեոլոկացիոն գործառույթներ - վերևից մոտավորապես 500.000 քառակուսի կմ տարածք հսկողության տակ էր լինելու,
  2. անվտանգության ապահովման գործառույթներ - կապի անվտանգություն, այժմ ՀՀ ինտերնետ կապ մտնում է Իրանից և Վրաստանից, և ցանկացած տատիկ կարող է բահով կտրել ինտերնետի կաբելը և մենք չենք ունենա կապ աշխարհի հետ: Այդ արբանյակը մեզ տալու էր սահմանափակ թողունակությամբ անվտանգ ինտերնետ, և ոչ-ոք չէր կարողանա վերահսկել մեր ինտերնետային կապը: Թեկուզ և հատուկ ծառայությունների համար, կամ աշխարհին ինֆորմացիա տալ-ստանալու համար դա կլիներ սեփական ինտերնետ,
  3. հետախուզական խնդիրներ – արբանյակն օրական նկարելու էր մոտ 6 մլն լուսանկար՝ 500.000 քառակուսի կմ տարածքում, և դրանով մենք նաև կարողանալու էինք հետախուզական ծառայություններով հանդերձ ներևում որոշակի խնդիրներ լուծել,
  4. հեռուստատեսային կապի (թվային հեռուստատեսություն) ապահովում:

170 մլն դոլար ծախսելով՝ ՀՀ-ն 10 տարի հետո ստանալու էր 600 մլն դոլարի շահույթ: Այսինքն՝ և՛ ծախսն էր հանելու, և՛ փող էր աշխատելու: Եվ, իհարկե, ինչ էր անելու ԱԹՍ-ների հետ կապված: 35.000 մետր բարձրության վրա էր լինելու գելոկացիոն արբանյակը, իսկ սովորական «Բայրաքթարը», օրինակ, 7900 մետր բարձրության վրա է: Էն ժամանակ դեռ «Բայրաքթարներ» չկային, բայց էն ԱԹՍ-ները, որոնք կային, գոնե մեր հակաօդային պաշտպանության համակարգերն ի զորու չէին ռադարներով բռնել: Արբանյակը վերևից տեսնելու էր, կոորդինատները տալու էր մեր հակաօդային պաշտպանությանը, և մեր ՀՕՊ-ը ներքևից խփելու էր:

Մենք մինչ 2017 թ. հասանք նրան, որ ՀՀ-ն կնքեց այդ պայմանագրերը, ձեռք բերեց գեոստացիոնար դիրք տիեզերքում, ՀՀ-ն միացավ միջազգային տիեզերական պայմանագրին, և մնացել էր ընդամենը, որպեսզի արբանյակի պատվերը տրվեր: Պատվերը տրվեց ֆրանսիական «Եվտելսադ» և ռուսական «Ռոսկոսմոս» ընկերություններին: Ամեն մեկը որոշակի դետալներ էր արտադրելու և միասին հավաքելու էին: Եվ 2018 թ. վերջին արբանյակը պետք է դուրս գար տիեզերք: Այն կոչվելու էր «Արմսթադ»:

Հետո տեզի ունեցավ 2018 թ. հեղափոխությունը, և ես այլևս իշխանությունների հետ կապ չունեի:

2019 թ. մայիսի 11-ին, այդ օրը, երբ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումից հետո Փաշինյանի հետ հանդիպեցի, հարցրեցի.

- Պարո՛ն վարչապետ, ի՞նչ եղավ արբանյակը:

- Ի՞նչ արբանյակ,- հարցրեց Փաշինյանը:

- Էն արբանյակը (ինչի մասին պատմեցի),- ասացի ես:

- Հաաա, էն խաղալիքը՞, ես էդ ծրագիրը «cancel» եմ արել,- պատասխանեց Փաշինյանը:

-Ո՞նց,- զարմացա ես:     

- Էդպես: Մեզ պե՞տք է 170 մլն դոլար ծախսել, «cancel» եմ արել, չկա՛ էդպիսի բան, դա խաղալիք է,- պատասխանեց Փաշինյանը:

Էն, ինչը որ ներկայացրեցի էդ արբանյակի հնարավորությունների մասին, իրեն եմ ասում, ասում է.

-Հետո՞ ինչ…

- Հետո էն, որ Դուք ինձանից լավ գիտեք, որ մենք վաղը չէ, մյուս օրը պատերազմ ենք ունենալու,- ասացի ես:

- Հետո՞,- հարցական պատասխանեց Փաշինյանը:

- Էդ պատերազմում մեզ արբանյակ է պետք լինելու, - ասացի ես

-Իսկ ո՞վ ասաց դա: Մեզ պետք չի լինելու էդ արբանյակը,- պատասխանեց Փաշինյանը:

Մի խոսքով՝ 5 րոպե խոսելուց հետո դիմեցի Փաշինյանին.

-Պարո՛ն վարչապետ, ոնց հասկանում եմ՝ էդ պատերազմում մենք արբանյակ չպիտի ունենանք:

-Հա,- պատասխանեց Փաշինյանը:

- Լավ, - ասացի ես:

Էդ ընթացքում լսում եմ Լափշինի և Վլադիմիր Կարապետյանի խոսակցությունը: Վլադիմիր Կարապետյանն ասում է. «Որ մի քանի հազար զոհ տանք՝ լավ էլ կհամաձայնենք»: Բայց դե՝ չեմ հասկանում, թե խոսքն ինչի մասին է: Մի քանի րոպե հետո ես և Լափշինն իմ մեքենայով Գավառից վերադառնում  ենք Երևան: Հիշեցնում եմ՝ դա 2019 թ. մայիսի 11-ին էր: Լափշինն ասում է.

- Դուք շուտով պատերազմով Արցախը հանձնելու եք Ադրբեջանին:  

- Այսինքն, - հարցնում եմ ես Լափշինին:

- Վովան (Վլադիմիր Կարապետյանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել և այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ոնց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետյանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա,- պատմեց Լափշինը (ինչպես վերևում նշվեց՝ այս վերջին նախադասությունը Նաիրի Հոխիկյանը լսել էր Լափշինի և Վլ. Կարապետյանի խոսակցության ընթացքումYerkir.am):

Վլադիմիր Կարապետյանը կոչ է արել Լափշինին՝ գնալ Հայաստանից, կամ դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ խոսել, որովհետև դա խանգարում է մեր պետական քաղաքականությանը:

Հիշու՞մ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Ալիևը շատ կիրթ մարդ է, հետո Ադրբեջանի հետ որոշակի համատեղ ծրագրեր և այլն: Ի դեպ, իմ տեղեկություններով, նույն Վլ. Կարապետյանի կինը պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում Կիևում զբաղված էր Նիկոլի և Ալևի ուղիղ կապն ապահովելով:

2019 թ. մայիսից մինչև 2020 թ. սեպտեմբեր էլի բազմաթիվ իրադարձություններ եղան: Պատերազմից ժամանակ Լափշինն ինձ ասաց, որ դուք պատերազմը կկանգնեցնեք էն պահին, երբ Շուշին թուրքերը գրավեն: Դա հոկտեմբերի սկիզբն էր: Ասացի՝ ի՞նչ ես ասում: Ասաց՝ դուք պայմանավորվել եք արդեն, ձեր կառավարությունները պայմանավորվել են արդեն Շուշին տալ, ձեր զորքը չի ենթարկվում պայմանավորվածությանը, երբ զորքը ենթարկվեց, երբ զորքը տվեց Շուշին՝ պատերազմը կկանգնի:

Եվ դուք տեսաք՝ էդպես էլ եղավ:

Ի դեպ, դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ այդ հայտարարության մեջ ամեն ինչ հստակ գրված էր, բացի ստորագրման ամսաթվից: Դա էլ հայտնի չէր, թե երբ են Շուշին մերոնք տալու: Շուշին տվեցին, էդ օրն էլ ամսաթիվը գրեցին՝ 9-ը, ասենք, չգրեցին, 8, 7, 6, 10…

Երկու անգամ՝ հոկտեմբերի 2-ին և 13-ին, Ռուսաստանը ՀՀ կառավարությանն առաջարկել է «Կռասուխա» տեսակի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ տեղակայել Սյունիքի մարզում և Ասկերանում՝ Արցախում, Արցախի «օդը փակելու» համար, և երկու անգամն էլ ՀՀ կառավարությունը մերժել է: Սա՝ տեղեկատվական առումով:   

Իրանի խորհրդարանը հոկտեմբերի 7-ին հատուկ օրենք է ընդունել, որ թույլ է տալիս իր որոշակի տեսակի զինատեսակներ վաճառել այլ երկրների, այն զինատեսակները, որոնք արգելված է վաճառել: Եվ հատուկ պատվիրակություն է ուղարկել ՀՀ, որպեսզի ՀՀ-ն դիմի Իրանին՝ այդ զինատեսակները գնելու համար, և իրանական անձնակազմն այդ զենքով հանդերձ պետք է մտներ ՀՀ ու Արցախի հարավային շրջաններ՝ թուրքական և ադրբեջանական զորքերի դեմ կոնկրետ գործողություններ անելու համար: Եվ այդ օրենքը հատուկ ընդունվել էր դրա համար: Հայաստանը մերժել է: Սա էլ է փաստ: Եվ սա ինձ ասել են իրանցի պաշտոնյաները՝ հստակ փաստաթղթերով:

Այսինքն՝ փաստ ունենք, որ Ռուսաստանի և Իրանի կողմից եղել են առաջարկներ:

2020 թ. նոյեմբերի 11-ին Ալ. Լափշինն ինձ հիշեցնում է այդ ամենը: Ահա նրա ձայնային հաղորդագրությունը.

Նաիրի, հիշու՞մ ես, երկու տարի առաջ մենք միասին Գավառից Երևան էինք գնում։ Տնտեսական ֆորումում հանդիպել էի Նիկոլի հետ, ու հիշո՞ւմ ես՝ պատմեցի, որ Նիկոլն այսպիսի բան էր ասել, ավելի ճիշտ ոչ թե Նիկոլը, այլ Վլադիմիր Կարապետյանը, որ շատ շուտով տեղի են ունենալու լուրջ փոփոխություններ, որովհետև Նիկոլը կողմնորոշված է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մերձեցման և Ղարաբաղյան հարցը լուծելու կողմը։ Նա ասաց՝ դու շատ ես «սիրում » Ադրբեջանը, նրանց մասին վատ ես գրում, բայց պետք է պատրաստ լինես, որ իրավիճակը շուտով փոխվելու է։ Ցավոք, իրավիճակը փոխվեց, բայց բոլորովին ուրախալի չէ։

Սա բազմաթիվ փաստերից մեկն է…

Վահե Սարգսյան

Դո՛ւք մենք չենք
29 Հուլիսի 2021, 16:44 Դո՛ւք մենք չենք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica