close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական ապարատը փորձում է անել քաղաքական տեռոր․ Վահե Հակոբյանը՝ Չարչյանին կալանավորելու մասին

Քաղաքական

24 Հունիսի 2021, 17:44
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական ապարատը փորձում է անել քաղաքական տեռոր․ Վահե Հակոբյանը՝ Չարչյանին կալանավորելու մասին

Եթե լսել եք Արմեն Չարչյանի ձայնագրությունը, ապա պրն․ Չարչյանն ասում է՝ ում ուզում եք գնացեք ընտրեք, եթե ուզում եք՝ ՔՊ-ին՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, որով քաղաքացիները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ իրացնել իր հայեցողական լիազորությունը և վերացնել «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը։

«Ինչո՞ւ Չարչյանը, նա մտավորական, վաստակաշատ բժիշկ է, ինչո՞ւ են այս քայլին գնում։ Պետական ապարատը փորձում է անել քաղաքական տեռոր, մարդկանց աչքը վախեցնել, այդ թվում՝ մեր այն համակիրների, որոնք մեզ ձայն են տվել»,-ասաց Վահե Հակոբյանը։

Նա նշեց, որ Դատախազության եռամյա գործունեությունը «զրո» է։

«Դատախազությունը իմպոտենտ մարմին է։ Քրեական գործերը դնենք մի կողմ, քաղաքական գործընթացներով այս հիմնարկը, որտեղ ես աշխատել եմ 9 տարի, այսօր դարձել է այս անձնավորության, որը կոչվում է ՀՀ վարչապետ, ձեռքի գործիքը»,-ասաց Վահե Հակոբյանը։

Խոսելով ընտրությունների արդյունքը բողոքարկելու գործընթացի մասին՝ Հակոբյանն ասաց, որ իրենք դիմելու են ՍԴ, քանի որ  իշխող կուսակցությունը արկղների մեջ 30 տոկոսից ավելի ձայն չի ունեցել։

«Դա հին հնարք է՝ կոնկրետ դաշինքի տեղերը 49-ը գրել  են 4, 100-ը՝ 10, չեն գրանցել վերջին թիվը միայն, սա նշանակում է միտումնավոր չեն գրանցել վերջին թիվը, որ, իբրև թե, վրիպակ է եղել»,-ասաց նա։

Խախտումները խմբավորում, հավաքագրում են, որ դիմեն ՍԴ։

Վարչապետի պաշտոնակատարի կողմից «Հայաստան» դաշինքը հանդիպման հրավեր չի ստացել։

«Աստված չանի՝ իր կողմից ստանանք առաջարկ, ինքը մեզ համար գնահատվում է որպես թշնամի»,-ասաց Վահե Հակոբյանը։

Նրա հետ հանդիպող այլ ուժերի վարքը համարեց «քաղաքական անբարոյականություն»։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica