close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել

Հասարակություն

23 Հունիսի 2021, 13:28
 Հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը մեկ անձից 427 միլիոն դրամի գնում է կատարել Հանրային հեռարձակողի խորհրդից՝ լրատվական հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ ձեռք բերելու համար․ հաղորդում է 168.am-ը:

Պայմանագիրը կնքել են Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Գնումն իրականացվել է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, ըստ որի՝  գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։

Հիշեցնենք, որ այս գումարը «Հանրային հեռուստաընկերություն»  ՓԲԸ-ին հատկացվել էր դեռևս ապրիլի 15-ին՝ Կառավարության որոշումներից մեկով՝ որն ընդգրկված էր օրակարգում՝ որպես չզեկուցվող հարց։

Գումարի հատկացման նպատակը նոր լրատվական հեռուստաալիքի ստեղծումն է։ Նշենք, որ գումարի հատկացմանը դեմ է եղել Ֆինանսների նախարարությունը՝ Կառավարություն ներկայացնելով համապատասխան առարկությունը։

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica