close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նայում է որպես լրացուցիչ գրպան. Ռոբերտ Քոչարյան

Հասարակություն

22 Հունիսի 2021, 21:58
 Կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նայում է որպես լրացուցիչ գրպան. Ռոբերտ Քոչարյան

Համացանցում է հայտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքի տեսանյութը, որում նա քննադատում է կառավարությանը` ծախսված միջոցների մասին հաշվետու չլինելու համար: Ինչպես նաև առաջարկում լուծում, որով հնարավոր կլինի հիմնադրամը հարվածի տակ չդնել: Տեսանյութից պարզ է դառնում, որ նիստին մասնակցել են նաեւ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Փաշինյանը: Նիստը կայացել է 2021թ.-ի մարտի 15-ին, որտեղ քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Հայաստան հիմնադրամը 92թ.-ից մինչ օրս աշխատում է, և երբեք այսպիսի վիճակում չի եղել:

«Դա իմ կառույցը չէ, ձերը չէ, մյուսինը չէ, հայ ժողովրդինն է: Սա միակ ազգային կառույցն է, որտեղ բոլոր հայկական կազմակերպությունները ներկայացված են: Իմ տպավորությունն այն է, որ դուք՝ կառավարությունը, հիմնադրամին նայում եք որպես կառավարության լրացուցիչ գրպան, այդպես չէ, և այդպես չի եղել երբեք»,- ասում է Ռոբերք Քոչարյանը: 

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի հաջորդ օրը՝ մարտի 16-ին մանրամսն ներկայացրել էր խնդիրը.

Երեկ մասնակցեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հեռավար նիստին։ Քննարկվում էր Արցախում պատերազմի ընթացքում Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիրը։ Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։

Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։

Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։

Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են:

Ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում եմ այդ 52 մլրդ դրամի ձևակերպումը՝ ոպես կառավարության պարտք Հիմանդրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ «Հայաստան» հիմնադրամը, իր հերթին, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա։

Ռոբերտ Քոչարյան,

16.03.2021

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica