close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել

Հասարակություն

22 Հունիսի 2021, 20:26
 Վերաքննիչ վարչական դատարանը Տիրան Խաչատրյանի վերաբերյալ որոշում է կայացրել

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ՝ նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, բավարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ Վարչական դատարանի կայացրած որոշման դեմ բողոքը։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ Վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը մերժել էր այս հայցը վարույթ ընդունել,  եւ Տիրան Խաչատրյանն էլ դիմել էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը մեկ այլ դատական հայցով էլ դատարանից պահանջում է  իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչել:

Հիշեցնենք, որ իր նախկին  պաշտոնին առնչվող եւս մեկ հայց էլ Տիրան Խաչատրյանը ներկայացրել է ընդդեմ Վաղարշակ Հարությունյանի:

Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, վերջերս Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրան նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալ:

Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվելը Արշակ Կարապետյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետն էր, այդ պաշտոնում էր նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:    2016-ին Արշակ Կարապետյանը  պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica