close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից. Ա. Աշոտյան

Հասարակություն

22 Հունիսի 2021, 19:26
 Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից. Ա. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
 
«Մի զարմացեք, որ «դրսից» բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:
 
Դեռ ընտրություններից առաջ եմ մի քանի անգամ հրապարակավ ասել, որ այս նրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր Հայաստանում իրավիճակը կայունացնելու և գոլորշին թողնելու համար:
 
Դրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են:
 
Ամեն ինչ շատ պարզ էր և կանխատեսելի:
 
Ավելին, գրեթե բոլոր ուժային կենտրոնները գերադասեցին գործ ունենալ իրենց համար խնդիրներ չստեղծող և կզած կապիտուլյանտի հետ, քան ազգային, պատրիոտիկ ուժերի հետ, որոնք կարող էին խառնել գերտերությունների ծրագրերը տարածաշրջանում:
 
Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից:
 
Սակայն խիզախություն ունենանք ընդունելու և խոստովանելու նաև սեփական մեղքը և սխալները:
 
Իսկ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ»:
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica