close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Քաղաքական

22 Հունիսի 2021, 18:04
 ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

Դատարանը քննում է Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել:

 Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և Չարչյանը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով։ Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննելով Չարչյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը՝ այն բավարարել է, և Չարչյանը հունիսի 20-ի վաղ առավոտյան՝ մինչև ընտրությունների մեկնարկն ազատ է արձակվել:

Նկատի ունենալով, որ Արմեն Չարչյանը պատգամավորության թեկնածու է՝ Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ԿԸՀ-ն դրանք բավարարել է, որից հետո Չարչյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել դատարան։

Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է: Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica