close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պայքարը ավելի ուժգին է դառնալու․ դուք կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է այս իշխանությունը․ Ռ․ Քոչարյան

Քաղաքական

22 Հունիսի 2021, 11:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր պայքարը ավելի ուժգին է դառնալու․ դուք կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է այս իշխանությունը․ Ռ․ Քոչարյան

Մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու։ Մշակում ենք ռազմավարություն, մեր դաշինքից ՀՅԴ-ն ունի խորհրդարանական երկարատեւ փորձ, մենք կմշակենք ռազմավարությունը եւ մոտակա ժամանակահատվածում կներկայացնենք հանրությանը,-պատասխանելով հարցին, թե արդյո՞ք արտահերթ ընտրությունների համար դաշինքը շարունակելու է հետագա պայքարը, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Խորհրդարանական լծակները, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, դաշինքին իրավունք են տալու շատ ավելի ակտիվ խորանալ մի շարք այլ ուղղություններով։

«Առաջինը երկրի համար 1 ամբիոնն է, որը հնարավորություն է տալու  ավելի մեծ հնարավորություններով վեր հանել առկա խնդիրները։ Դուք կտեսնեք, թե ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է խրված այս իշխանությունը հատկապես գնումների գործընթացներում եւ մի շարք այլ ոլորտներում։ Մենք մի շարք լրացուցիչ լծակներ ենք ստանալու քաղաքական պայքարի համար»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նրանից հետաքրքրվեցին՝ նորընտիր խորհրդարանն արդյո՞ք ի վիճակի է երկար աշխատել, հնարավո՞ր են վախաժամկետ արտահերթ ընտրություններ։

«Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց եթե այս իշխանությունը շարունակի աշխատել նույն ոճով եւ իրենց նպատակադրությունը լինի նույնը, ինչ անում էին այս երեք տարվա ընթացքում, ամեն ինչ բերելու է նոր արտահերթ ընտրությունների։ Իրենց այդ ոճը բերեց Ղարաբաղի կորստի, ներքաղաքական եւ տնտեսական ճգնաժամի։ Երեկվա իրենց հայտարարություններից եւ ելույթներից եզրակացությունս մեկն է՝ շարունակելու են աշխատել նույն ոճով»,-ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։ 

ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ հավելեց, որ իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել։

«Մենք շարունակում ենք պնդել, որ այս իշխանության վերարտադրությունը աղետի է բերելու մեր երկիրը, եւ մենք բոլոր հնարավոր միջոցներով եւ գործիքակազմով պայքարելու ենք այս իշխանության դեմ՝ կլինի խորհրդարանում, թե՞ այնտեղից դուրս՝ օդում, ջրում, թե ցամաքում։ Բոլոր միջոցներով, իբրեւ երկրորդ՝ ընդդիմադիր խոշոր բլոկ, ամեն ինչ անելու ենք եւ պայքարելու ենք այս իշխանության դեմ»,նշեց ՀՅԴ ԳՄ եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ սիրո, համերաշխության լոզունգի տակ 2018-ին կարողացան համոզել ժողովրդին եւ տանել լրիվ այլ ուղղությամբ։ Բայց իրենք, երեւի իրենց ԴՆԹ-ից ելնելով, չկարողացան չարությունից ազատվել, եւ երկիրը տարան այլ ուղղությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում
Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica