close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊՀ-ում տեղի է ունենալու Վաչե Բրուտյանի նոր գրքի շնորհանդեսը

Մշակույթ

22 Հունիսի 2021, 11:46
 ԵՊՀ-ում տեղի է ունենալու Վաչե Բրուտյանի նոր գրքի շնորհանդեսը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում (հասցե՝ Աբովյան 52 ա) այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 16:00-ին, տեղի է ունենալու սփյուռքահայ (ամերիկաբնակ) հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության նվիրյալ անդամ, ճանաչված մտավորական Վաչե Բրուտյանի նոր գրքի՝ «Երկիրը Արտերկրէն» խորագրով հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:

Հիշեցնենք՝ Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր,  որ հրապարակի վրա է սփյուռքահայ (ամերիկաբնակ) հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅ Դաշնակցության նվիրյալ անդամ, ճանաչված մտավորական Վաչե Բրուտյանի նոր գիրքը՝ «Երկիրը Արտերկրէն» հոդվածների ժողովածուն:

Ինչպես նշված է գրքի առաջաբանում՝ տեղ գտած բոլոր հոդվածների առանցքը Երկիրն է։ Հոդվածները դաշնակցական մամուլից են:

«Ես երկիրը դիտել եմ արտերկրից։ Միաժամանակ փորձել եմ հայկական իրականության նկատմամբ աշխարհայացքս անդադար ամբողջացնել ու հարստացնել Հայաստան կատարած առնվազն 25 այցելություններովս։ Ինչքա՞ն եմ հաջողել, այլևս դուք պիտի դատեք։ Բնավ պատահական չէ, որ Սփյուռքում գրված այս հոդվածներն առանձին հատորով լույս են տեսնում․․․ Երևանում»,- գրել է Վաչե Բրուտյանը։

Գիրքը բաժանված է երեք գլխի՝ Հայաստան, Սփյուռք և քաղաքական-գաղափարական հարցեր, թեև բոլորի առանցքն էլ Հայաստանն է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica