close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատի մարզի Զոդի զորամասի զինվորները տարբեր շրջանակներում խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգևատրել» են 5-հազարական դրամով․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

22 Հունիսի 2021, 08:51
 Արարատի մարզի Զոդի զորամասի զինվորները տարբեր շրջանակներում խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգևատրել» են 5-հազարական դրամով․ «Հրապարակ»

«Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում կվիճարկի ընտրությունների արդյունքները, քանի որ հիմնավոր կասկածներ ունեն, որ վարչական ռեսուրս է կիրառվել, և կարծում են, որ վարչական լծակների օգտագործման դեպքերն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Նշենք, որ այդ լծակներից մեկն էլ զինվորականների՝ իշխանության օգտին քվեարկելու պարտադրանքն էր և քաղաքացիական անձանց ուղեկցությամբ նրանց դեպի ընտրատեղամասեր ուղղորդելու դեպքերը։ Երեկ Արարատի մարզի Զոդի զորամասի զինվորները տարբեր շրջանակներում խոստովանել են, որ քվեարկության դիմաց իրենց «պարգևատրել» են 5-հազարական դրամով։

Այս իշխանությունն անգամ Շուռնուխը չխնայեց, որտեղ քվեարկել էին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, և դա էր պատճառը, որ Շուռնուխում իշխող ՔՊ-ն հաղթել էր՝ ստանալով 51 ձայն և հանրապետությունով մեկ խայտառակելով շուռնուխցիներին։ Այս «ուրախալի» լուրը վարչապետի գլխավոր խորհրդական, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանը տեղադրել էր իր ֆեյսբուքյան էջում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica