close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տոկիոյի Օլիմպիական խաղերին ներկա կլինեն ոչ ավելի քան 10 հազար հանդիսականներ

Հասարակություն

21 Հունիսի 2021, 20:26
 Տոկիոյի Օլիմպիական խաղերին ներկա կլինեն ոչ ավելի քան 10 հազար հանդիսականներ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ Ճապոնիայի իշխանությունները քննարկել են Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի անցկացումը: Այդ մասին հաղորդել է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

«Խաղերին ներկա կլինեն ոչ ավելի քան 10 հազար հանդիսականներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մրցումների գործող գրաֆիկը մնում է առանց փոփոխությունների:

Ընդգծվում է, որ արտակարգ դրության ռեժիմ կամ վարակի կանխմանն ուղղված այլ առաջնահերթ միջոցներ սահմանելու դեպքում 2021 թվականի հուլիսի 12-ից հետո ցանկացած ժամանակ հանդիսականների թվաքանակը տրիբունաներում կարող է կրճատվել: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կկայանա հուլիսի 23-ին: Մրցումները կանցկացվեն մինչեւ օգոստոսի 8-ը: Սկզբում Խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականին, սակայն հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica