close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստան» դաշինքի համար ընտրության արդյունքներն ընդունելի չեն. կդիմեն ՍԴ. «Փաստինֆո»

Քաղաքական

21 Հունիսի 2021, 15:42
 «Հայաստան» դաշինքի համար ընտրության արդյունքներն ընդունելի չեն. կդիմեն ՍԴ. «Փաստինֆո»

«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Ընտրության արդյունքներն անսպասելի էին: Մենք կասկածում ենք ընտրության արդյունքների վրա և դիմելու ենք ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ:

Եթե վարչական ռեսուրսը չլիներ, ինքն ակնհայտորեն չէր կարողանալու ձևավորել մեծամասնություն: Մեր շտաբների ղեկավարներին, որոնք տարբեր խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հրավիրել ենք շտաբ, որպեսզի լիակատար տիրապետենք ողջ ինֆորմացիային», - նշել է Վահե Հակոբյանը: 

Նրա պնդմամբ՝ ընտրություններին մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվել, զինվորականներ են օգտագործվել՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի. «Ինչ կարողացել են, արել են՝ սպառնալիքներով, վախեցնելով, խոստումներ տալով, պաշտոններ բաժանելով: Սյունիքում զինվորականներ են բերել, որպեսզի քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, Շուռնուխում Նիկոլի օգտին քվեարկել է 9 հոգի, զորք են բերել՝ նրա համար քվեարկելու, բայց էլի այսպիսի արդյունք չէինք սպասում», - ասաց Վահե Հակոբյանը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ «Հայաստան» դաշինքն, ըստ ամենայնի, վաղը մամուլի ասուլիս կհրավիրի և հայտարարությամբ հանդես կգա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica