close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 27 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում կլինի իրավունքի ուժով ու կունենա 7 մանդատ

Քաղաքական

21 Հունիսի 2021, 11:49
 «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 27 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում կլինի իրավունքի ուժով ու կունենա 7 մանդատ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝ 

«Քաղաքացիական պայմանագիր» -71 մանդատ,

«Հայաստան» դաշինք- 29 մանդատ,

«Պատիվ ունեմ» դաշինք- 7 մանդատ:

4 ամենամեծ ազգային փոքրամասնությունների 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մեկը՝ «Հայաստան» դաշինքին: Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշինքի մանդատները դառնում են 27:

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ապահովի սահմանադրության պահանջը. ընդդիմության կազմը խորհրդարանում պետք է 1/3-ից պակաս չլինի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica