close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քվեաթերթիկներ լուսանկարելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությունը ենթարկվել է շահարկումների

Հասարակություն

20 Հունիսի 2021, 21:12
 Քվեաթերթիկներ լուսանկարելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությունը ենթարկվել է շահարկումների

Քվեաթերթիկներ լուսանկարելու և տարածելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա իրազեկող հայտարարությունը ենթարկվել է որոշակի շահարկումների:

Այս շահարկումների պատճառով տարընկալումներ թույլ չտալու համար քաղաքացիներին հատուկ տեղեկացնում ենք, որ այդ հայտարարությունն արվել էր այն պատճառով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից արձանագրել էր կոնկրետ հրապարակումներ, որոնցում ընտրողները լուսանկարում ու տեսանկարում էին քվեարկություն կատարելու պահը՝ կոնկրետ համարի քվեաթերթիկը ծրարի մեջ դնելով և նշումով, որ դա իրենց քվեարկության արդյունքն է, ապա հրապարակում էին դրանք:

Դրանով իսկ կատարում էին գործողություններ, որոնք խոցելի էին դարձնում քաղաքացուն Քրեական օրենսգրքի ազդեցության տեսանկյունից՝ կապված քվեարկության գաղտնիության հետ:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, որը վկայակոչված է Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ հայտարարությամբ, շարադրված է՝ որպես իրազեկում:

Պաշտպանի հայտարարություններն ունեն նաև իրազեկող ու կանխարգելիչ բնույթ՝ քաղաքացիներին հնարավոր խնդիրներից առավելագույն պաշտպանելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica