close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրկին զգուշացնում եմ՝ որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու․ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

Քաղաքական

20 Հունիսի 2021, 18:33
 Կրկին զգուշացնում եմ՝  որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու․ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

Կրկին զգուշացնում եմ՝ նման որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու։

Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և հեռացող իշխանության կողմից մշակվել էր հատուկ գործողության ծրագիր «Հայաստան» դաշինքի Սիսիանի նախընտրական շտաբների գործունեությունը պարալիզացնելու նպատակով: Չնայած այն հանգամանքին, որ այս դեպքով հայտարարությամբ հանդես էր եկել Մարդու իրավունքների պաշտպանը, անձամբ ես խոսել էի Սյունիքի մարզային և Սիսիանի ոստիկանապետերի հետ, բոլոր դեպքերում շտաբներից առնվազն մեկ անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան` առանց որևէ հիմքի, զուտ իբր բացատրություններ վերցնելու համար: Հատկանշական է, որ իրավապահներն ունեին բոլոր հիմքերը սպասելու մինչև 20:00, սակայն այս ապօրինության իրական նպատակը ուղղված էր հենց մինչև քվեարկության ավարտը խափանել գործունեությունը:

Հրավիրում ենք դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը ստեղծված իրավիճակին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica