close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կասկածո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտրվելու իր շանսերի մասին

Քաղաքական

20 Հունիսի 2021, 12:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կասկածո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտրվելու իր շանսերի մասին

Կասկածո՞ւմ եք՝ ըստ Yerkir.am-ի այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրվելու իր շանսերը։

Նա ասաց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության եւ տնտեսական վերելքի։

Ռոբերտ Քոչարյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համագործակցության ձեւաչափի մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է: Հետագայում ի՞նչ կարգի համագործակցություն կլինի՝ դեռ չենք խոսում: Եկեք դա չքննարկենք»:

«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի հնարավոր մասնակցությամբ ձայնագրության մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ ընդհանրապես աբսուրդի ժանրից էր նրա ձերբակալումը:

«Չեմ կարծում, որ այստեղ որեւէ հիմք կար ձերբակալության: Ինքն իր կարծիքն է ասել, եւ այդ տեսանկյունից չեմ կարծում, որ որեւէ ճնշման արտահայտություն է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի՝ լռության օրվա խախտման մասին Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Բարեբախտաբար, ԿԸՀ-ն արձագանքեց այդ խախտմանը: Կարծում եմ,  սա ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որեւէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել այս 3 տարվա ընթացքում եւ շարունակում են չունենալ նույնիսկ ընտրության օրը»:

Հետընտրական հնարավոր զարգացումների մասին հարցին ի պատասխան Քոչարյանը հորդորեց իրադարձություններից առաջ չընկնել՝ ընտրություններից հետո կերեւա:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica