close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտաշատի գրանցում ունեցողը կրկնաքվեարկել է նաև Երևանո՞ւմ․ Անձնագրայինի պետը՝ ապօրինի լրացուցիչ ցուցակների մասին

Քաղաքական

20 Հունիսի 2021, 12:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտաշատի գրանցում ունեցողը կրկնաքվեարկել է նաև Երևանո՞ւմ․ Անձնագրայինի պետը՝ ապօրինի լրացուցիչ ցուցակների մասին

Yerkir.am-ը ահազանգ  է ստացել, որ լրացուցիչ ցուցակներ են տպագրվել, որոնցով բազմաթիվ ընտրողներ կրկնաքվեարկություն են անում․ օրինակ, Արտաշատի գրանցում ունեցող քաղաքացին, հայտնվելով Երևանի լրացուցիչ ցուցակում, երկու տեղ է  քվեարկում։

Մեկնաբանելով այս ահազանգը՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը բացառեց ապօրինի ցուցակների որևէ շրջանառություն Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից։

«Իսկ եթե ձեզ որևէ տեղեկատվություն է հայտնի այդօրինակ ցուցակների մասին, դա հանցագործության դեպքի վերաբերյալ տեղեկատվություն է, որը ուղիղ պետք է հասցեագրել իրավապահ մարմիններին»,-ասաց նա։

Արա Մկրտչյանը պարզաբանեց, որ Անձնագրային վարչությունը կազմում է լրացուցիչ ցուցակներ օրենքով սահմանված կարգով, որի մեխանիզմը ոչ թե մեկ անձի՝ երկու ընտրական ցուցակում լինելն է, այլ հետևյալը․ եթե անձը, օրենքով սահմանված ժամկետում, դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի ցուցակից դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական ցուցակում գտնվելու վերաբերյալ, ապա պրոցեսը կատարվել է օրենքով սահմանված կարգով, նրա դիմումը բավարարվել է, անձը գտնվել է ցուցակում ըստ իր գտնվելու վայրի՝ հանվելով իր հաշվառման վայրի ընտրական ցուցակից։

Նա ընդգծեց, որ որևէ անձ չի կարող երկու տեղում մասնակցել քվեարկությանը և երկու տեղում լինել ընտրական ցուցակում։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica