close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վարույթ իրականացնող մարմինն անգամ կասած ունի, որ այդ անձն Արմեն Չարյանը չէ․ պաշտպան

Քաղաքական

19 Հունիսի 2021, 18:54
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վարույթ իրականացնող մարմինն անգամ կասած ունի, որ այդ անձն Արմեն Չարյանը չէ․ պաշտպան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության հարցի քննարկումն ավարտվեց, որոշումը կհրապարակվի ժամը 20.00-ին՝ ըստ Yerkir.am-ի այս մասին ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում:

Նա տեղեկացրեց, որ քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին, համապատասխան դիմում էին ներկայացրել, որով խնդրում էին դատական նիստը հետաձգել։

«Բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ քննիչի դիմումն անհարգելի է: Դատարանին խնդրեցինք, որպեսզի դատական նիստը շարունակվի իրենց բացակայությամբ, դատարանը բավարարեց մեր խնդրանքը»,-ասաց նա:

Ալեքսանյանն ընդգծեց, որ գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ,  որևէ կերպ չեն կարող խոսել իրավական գործընթացի մասին։

Ալեքսանյանը հավելեց, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին և, ի թիվս այլ հարցերի, հարց է առաջադրել, թե արդյո՞ք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է:

«Այսինքն, վարույթ իրականացնող մարմինն անգամ կասած ունի, որ այդ անձն Արմեն Չարյանը չի: Հարց է առաջանում՝ բա ո՞նց եք քրեական հետապնդում իրականացրնում և ազատությունից զրկում», - նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica