close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը հունիսի 28-ից կվերսկսի Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը

Տարածաշրջան

18 Հունիսի 2021, 21:52
 Ռուսաստանը հունիսի 28-ից կվերսկսի Հայաստանի հետ ավիահաղորդակցությունը

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է հունիսի 28-ից դեպի Ավստրիա, Ադրբեջան, Հայաստան, Հունաստան, Կատար, Ֆինլանդիա, Խորվաթիա եւ Շվեյցարիա չվերթների թվի ավելացման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Առաջարկվել է ավելացնել դեպի Ավստրիայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Հունաստանի Հանրապետություն չվերթների քանակը, այդ թվում՝ Հունաստանի Հանրապետության մաս կազմող կղզիներ՝ Հերակլիոն, Ռոդոս, Կորֆու, Արաքսոս: Ինչպես մյուս պետությունների դեպքում, Հունաստանի Հանրապետության հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների տարածքում գտնվող մի շարք միջազգային օդանավակայաններում», - ասել է Գոլիկովան:

Ըստ նրա՝ նաեւ որոշում է կայացվել ավելացնել դեպի Կատար, Ֆինլանդիա, Խորվաթիա, Շվեյցարիա թռիչքների թիվը, ինչպես նաեւ ընդլայնել թռիչքները դեպի այս պետությունների քաղաքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica