close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ որոշումը

Քաղաքական

18 Հունիսի 2021, 12:38
 Դատարանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ որոշումը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում հրապարակել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վարչական դատարանի որոշումը:

«Սիրելի հայրենակիցներ,

ՀՀ վարչական դատարանը 17.06.2021թ. մերժեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել էր «Զարթոնք»-ի դիմումը, պատճառաբանելով, որ (1) իրավասու չէ գնահատել նախընտրական քարոզչության բովանդակությունը, և (2) ընտրական օրենսգիրքը որևէ ընթացակարգ չի սահմանում սպառնալիքների կամ այլ անօրինական հայտարարությունների մասով միջամտելու վերաբերյալ:

Թեև վարչական դատարանը մերժել է Զարթոնքի հայցը, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ է հաստատել՝

1. «Դատարանն արձանագրում է, որ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի կողմից նախընտրական քարոզչության ընթացքում ցանկացած կոնտեսքստով, անձնավորված կամ անորոշ թվով անձանց ուղղված, որոշակի կամ անորոշ ձևակերպմամբ վերը շարադրված մտքերը պարունակող արտահայտություններն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող են ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիք, հետևաբար սույն վարչական գործով հայցվորի փաստարկներն առ այն, որ երրորդ անձ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից վերը նշված տեսաձայնագրություններում հնչեցված արտահայտություններն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող են ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիքներ, հիմնավոր են, ուստի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված գործիքակազմի կիրառման տեսանկյունից առաջադրված նախապայմանը՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումը, սույն դեպքում առկա է»: (մեջբերման ավարտ).

2. Դատարանը գտել է նաև, որ այդ խախտումները շարունակական են.

3. Դատարանը գտել է, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը կիրառելի է նախընտրական քարոզչության գործընթացի նկատմամբ և այդ կոնվենցիայի խախտումը հանգեցնում է Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի կիրառմանը.

4. Դատարանը գտել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրում է պարտականություն այդպիսի խախտումները վերացնելու հարցում՝ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն:

Հ.Գ.1 Դատարանը հայցը մերժել էր ըստ էության պատճառաբանելով, որ այդ խախտումների ազդեցությունը ընտրության արդյունքների վրա չի հիմնավորվել, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը ԿԸՀ-ին օժտել է խախտումները կանխելու նախազգուշացում կիրառելու, ինչպես նաև իրավասու մարմիններին դիմելու գործիքակազմով:

Հ.Գ.2 Քիչ հետո դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պարտականությունը կատարելու հարցով»,- գրել է Արա Զոհրաբյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica