close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապիտուլյանտի համակիր գյուղացին Քուչակում ծեծել է Աբգար Ափինյանին, հայհոյել

Հասարակություն

17 Հունիսի 2021, 19:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապիտուլյանտի համակիր գյուղացին Քուչակում ծեծել է Աբգար Ափինյանին, հայհոյել

Հայ մտավորականների խորհրդի նախագահ Աբգար Ափինյանին Քուչակում ծեծել է Փաշինյանի համակիրը։ Գրողը պատմում է՝ երբ տեսել է, որ գյուղացու մեքենայի վրա փակցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսացության նախընտրական պաստառը, մոտեցել է, զրուցելու ակնկալիքով հետաքրքրվել՝ ինչո՞վ է առանձնացել կուսակցությունը, ի՞նչ է արել գյուղի համար, կատաղած տղամարդը հարձակվել է նրա վրա, հարվածել ծեծել։

«Միշտ հետաքրքրվել ենք, դիմել մարդկանց՝ ինչո՞ւ են նախապատվությունը տալիս այս կամ այն ուժին։ Գյուղացի մարդ, որ իր հացն իր քրտինքով վաստակում է, իր հողն է մշակում, անասուն պահում, իր փոքրիկ մեքենայի վրա մեծադիր նկարը դրել ու պրոպագանդա է անում։ Մոտեցա իրեն, ներկայացա, ուզում եմ իմանալ՝ ինչու եք նախապատվությունը տվել Փաշինյանին։ Վերջում շեշտեցի, որ հասարակության մեջ Փաշինյանի վերաբերյալ լուրջ կասկածներ կան, դատախազությունում հարց է քննարկվում պետական դավաճանության մեղադրանքով։ Մեկ էլ ինձ հետ ժպիտով խոսող անձնավորությունը միանգամից կերպափոխվեց, հայհոյանքներ, մեքենայից դուրս թռավ՝ բռունցքներով հարձակվելով ինձ վրա։ Նման բան նախկինում հնարավոր չէր»,-Yerkir.am-ին ասաց «Հայ մտավորականների խորհրդի» նախագահ Աբգար Ափինյանը։

Միջադեպի առնչությամբ Ափինյանը դիմել է ոստիկանություն, տվել բացատրություն։ Նրա խոսքով՝ այս ամենի հետեւանքն այն է, որ մարդկանց չարացրել, տրամադրել եւ հանել են միմյանց դեմ։ Այս մարդիկ, նշում է Ափինյանը, այնքան էլ մեղավոր չեն, որովհետեւ չունեն քաղաքական գիտակցություն, այս իշխանությունն էլ եկել է՝ պետականությունը քանդելու համար։ Գրողը լավատես է՝ հաշված օրեր հետո նրանք այլեւս իշխանություն չեն լինի եւ կգա դատաստանի օրը։

Մանրամասն՝ տեսնայութում 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica