close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչինչ չես արել, պիտի օդից խոսես, հաչաս, ճվաս․ այս իշխանությունն ինչին կպավ, չորացրեց․ Ռ․ Քոչարյան

Քաղաքական

17 Հունիսի 2021, 17:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ոչինչ չես արել, պիտի օդից խոսես, հաչաս, ճվաս․ այս իշխանությունն ինչին կպավ, չորացրեց․ Ռ․ Քոչարյան

Մենք ունենք մի իշխանություն, որը ձախողել է ամեն ինչ, բայց ուզում է ընտրվել եւ շարունակել մնալ իշխանության։ Յուրահատկությունն այն է, որ իրենք որեւէ կերպ չեն փորձում հաշվետվություն տալ այս ժամանակահատվածի համար․ Մարտունիում, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ընտրություն հաշվետվություն է, թե ինչ է արել իշխանությունը, ուր է հասցրել երկիրը եւ ինչ խոստումներ է տվել՝ հետագայում կյանքի կոչելու համար։

«Շատ էի մտածում, թե սա որտեղից է գալիս՝ քաղաքագիտական տգիտությո՞ւն է, թե՞ ուղղակի այլ գործոններ կան։ Մեկը պարզ է՝ եթե դու ոչինչ չես արել, ոչ մի ոլորտում բարելավում չես գրանցել, հիմա ինչի՞ց խոսես։ Պիտի օդից խոսես, մյուսներին ցեխով անես, մեղադրես, մուրճ վերցնես, հաչաս, գոռաս, ճվաս։ Բնական է, բայց, մյուս կողմից, իմ տպավորությամբ, սա մարդկանց տեսակ է, որոնք ուղղակի հայտնվել են իշխանության ղեկին։ Երեւի ձեր շրջապատում մարդիկ կան, որ ինչին կպչում են՝ ծաղկում է, կան մարդիկ՝ ինչին կպան, չորանում է»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Դաշինքի առաջնորդը նշեց, որ այսօրվա իշխանությունը ժողովրդին հանել է իրար դեմ։ Այսպիսի իրավիճակ, նրա խոսքով, Հայաստանում երբեք չի եղել։

Ռոբերտ Քոչարյանը նաեւ պատասխանեց մարտունեցիների հարցերին։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica