close
Եղանակը Երևանում
2 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ին ունենք մի խնդիր՝ փակենք այս ամոթի էջը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

17 Հունիսի 2021, 17:11
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ին ունենք մի խնդիր՝ փակենք այս ամոթի էջը․ Իշխան Սաղաթելյան

3 տարի առաջ մի խումբ մարդիկ, խաբելով, մոլորեցնելով, կեղծելով, օգտվելով տարիներ շարունակ կուտակված հարցերից, մարդկանց խոստացան թռիչքաձև աճ, բարեկեցություն, հայտնվեցին իշխանության ղեկին և 3 տարվա մեջ հետևողականորեն ձախողեցին և քանդեցին ինչ հնարավոր է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Գավառում՝ ընտրողների հետ հանդիպմանը։

«Քանդեցին պետական ապարատը, քանդեցին բանակը, արշավ սկսեցին մեր ազգային արժեքների, Հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչ ազգային էր՝ այս իշխանությանը հակացուցված էր»,-ասաց նա։

Թուլացրին մեր ժողովրդի դիմադրողականությունը, նշեց Իշխան Սաղաթելյանը, երկիրը հասցրին պատերազմի և այն աղետին, որ տեղի ունեցավ մեր երկրի հետ։

«Հունիսի 20-ին ունենք մի խնդիր՝ փակենք այս ամոթի, պարտության, խայտառակության էջը և սկիզբ դնենք նոր, ուժեղ, հզոր Հայաստանի կառուցման»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica