close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրին ոնց որ Ստեփանակերտից ավելի լավ եմ ճանաչում․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

16 Հունիսի 2021, 20:31
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրին ոնց որ Ստեփանակերտից ավելի լավ եմ ճանաչում․ Ռոբերտ Քոչարյան

Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց 10 տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։

Նա նշեց, որ այսօր, շրջելով Գյումրիում, հատ առ հատ ճանաչում է բոլոր շենքերը, նույնիսկ հիշում է՝ ո՛ր շինարարը որ շենքն էր կառուցում, քանի որ մտքին դրել էր վերականգնել Գյումրիի երբեմնի դեմքը։

«Մեկ-մեկ մտածում եմ, որ, չգիտեմ ոնց ստացվեց, բայց Գյումրին ոնց որ Ստեփանակերտից ավելի լավ եմ ճանաչում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ իրենք գալիս են այդ, միգուցե կիսատ, գործը շարունակելու համար։

«Մենք գալիս ենք ձեր կյանքը բարելավելու համար, սա է մեր նպատակը և վստահ եղեք, որ երբ խոսում ենք Հայաստանի մասին, մենք խոսում ենք Հայաստանի տարբեր մարզերի համաչափ զարգացման մասին։ Ինձ համար հաճելի էր տեսնել, որ Գյումրին իրականում դառնում էր տուրիսական կենտրոն․ դուք այդ պոտենցիալը իսկապես ունեք։ ԵՎ մենք վստահ ենք, որ գալիս ենք իշխանության՝ ձեր հզորությունը ավելացնելու, դեպի առաջ մղելու, երկիրը զարգացնելու, համերաշխություն բերելու բոլորի համար․ սա է մեր նպատակը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica