close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղեգնաձորի ոստիկանները այնպիսի ուժ են գործադրել, որ «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով շտապօգնությանը հրատապ կանչ է տրվել. Վարդևանյանը հրավիրում է ՄԻՊ-ի և դիտորդների ուշադրությունը

Քաղաքական

16 Հունիսի 2021, 20:28
 Եղեգնաձորի ոստիկանները այնպիսի ուժ են գործադրել, որ «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով շտապօգնությանը հրատապ կանչ է տրվել. Վարդևանյանը հրավիրում է ՄԻՊ-ի և դիտորդների ուշադրությունը

Տեղեկություններ ստացա, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանի գրառումը՝ ստորև.

«Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ընտրությունների վերահսկման կոմիտեն: Քիչ առաջ ստացա տեղեկություններ, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով:

Իհարկե, տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ: Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ուշադրությունը»:

Հիշեցնենք, որ Նիկոլի՝ Եղեգնաձոր այցից առաջ ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի դիմացից առևանգել է դաշինքի համակիրներ Հայկ Մուրադյանին, Շահեն Վարդանյանին և Տիգրան Խուդոյանին:

Հիշեցնենք նաև, որ Եղեգնաձորում ոստիկանները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ և պահանջել՝ չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica