close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը իր փափախը դրել է թուրքի առաջ, հիմա ուզում է հայ ազգի փափախը դնի․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

16 Հունիսի 2021, 20:20
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլը իր փափախը դրել է թուրքի առաջ, հիմա ուզում է հայ ազգի փափախը դնի․ Իշխան Սաղաթելյան

Շատ կարևոր է՝ մեզ հետևող գյումրեցի մեծերը ինչ կմտածեին այսօրվա Հայաստանի մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Գյումրիում՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։

Նա նշեց, որ եթե նրանք այսօր հրապարակից խոսեին իր փոխարեն՝ Իսահակյանը դառնությամբ կբարձրաձայներ Հայաստանի մասին, Շիրազը կշարունակեր, Ֆրունզիկը կավելացներ՝ «հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտերում, հոգով ու սրտով կապված մնացեք ձեր հողին ու ջրին, հոգևոր հարստությանը ու ծննդավայրին»։ Մեր մեծերի պատգամը սա էր լինելու այս օրերին։ Իսահակյանը չէր հանդուրժելու, որ թուրքի առաջ ծնկի եկած ղեկավարը շարունակեր ղեկավարել մեր երկիրը։

«Գյումրեցիք թասիբով մարդիկ են, ժամանակին, որ գյումրեցին քեֆ էր անում, վերջում մի ֆայտոն էր կանչում՝ առանձին իր փափախը տուն տանելու համար, որ հանկարծ փափախը գետնին չընկներ, պատիվը ցած չընկներ։ Նիկոլը իր փափախը դրել է թուրքի առաջ, հիմա ուզում է հայ ազգի փափախը դնել։ Եկեք այս հրապարկում հայտարարենք, որ թույլ չենք տալու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica