close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղեգնաձորում ոստիկանները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ և պահանջել՝ չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը. ԸՎԿ

Քաղաքական

16 Հունիսի 2021, 19:58
 Եղեգնաձորում ոստիկանները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ և պահանջել՝ չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը. ԸՎԿ

Ընտրությունների վերահսկման կոմիտեն պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր իրականացվող քարոզարշավի ժամանակ, ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ եւ պահանջել, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ընտրությունների վերահսկման կոմիտեն։

«Անօրինական եւ անհիմն պահանջին չենթարկված հինգ քաղաքացի բերման է ենթարկվել՝ ոստիկանության «օրինական պահանջին չենթարկվելու» հիմքով։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանության գործողությունները ակնհայտորեն հետապնդել են քաղաքական նպատակներ եւ որեւէ առնչություն չեն ունեցել այդ կառույցի օրինական գործառույթների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլի՝ Եղեգնաձոր այցից առաջ ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի դիմացից առևանգել է դաշինքի համակիրներ Հայկ Մուրադյանին, Շահեն Վարդանյանին և Տիգրան Խուդոյանին:

Հիշեցնենք նաև, որ  Եղեգնաձորի ոստիկանները այնպիսի ուժ են գործադրել, որ «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով շտապօգնությանը հրատապ կանչ է տրվել. Արամ Վարդևանյանը հրավիրել է ՄԻՊ-ի և դիտորդների ուշադրությունը
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica