close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերյուրանքների, մերկապարանոց հայտարարությունների վերաբերյալ լինելու են իրավական գործընթացներ․ Ա․ Վարդեւանյան

Քաղաքական

16 Հունիսի 2021, 18:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերյուրանքների, մերկապարանոց հայտարարությունների վերաբերյալ լինելու են իրավական գործընթացներ․ Ա․ Վարդեւանյան

Իրավաբանների մոտ գոյություն ունի հասկացություն՝ մասնագիտական արժանապատվություն։ Սա ունեցողները իրենց թույլ չեն տալիս հերյուրանքներ, բայց նաեւ զառանցանքներ չեն ներկայացնում։ Տվյալ դեպքում խոսքը գնում է մի մարդու մասին, որն իրավագիտության հետ որեւէ կապ չունի, եթե չեմ սխալվում, դա ասողը ֆիզիկոս է, բայց ես, լինելով իրավաբան, չեմ խոսում ֆիզիկայից,-անդրադառնալով հարցին, թե  ասում են՝ կաշառքի դեպքեր են եղել, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

նա ասաց, որ այդ խոսակցությունները վերջին 3 տարվա հետեւանքն են, երբ մարդիկ տվյալ ոլորտի հետ որեւէ առնչություն չեն ունենում, պատկերացում ու տարրական գիտելիք չունեն, փորձում են ներկայանալ մասնագետ։

«Ձեր նշած անձը թող իր գործով զբաղվի, իսկ իր հրապարակած հերյուրանքների, մերկապարանոց հայտարարությունների վերաբերյալ իհարկե լինելու են իրավական գործընթացներ, կարծում եմ՝ նման տեսակի զրպարտանքները չեն կարող լինել անհետեւանք նույնիսկ այս իրավապահ մարմինների պարագայում։ Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ նման որեւէ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ որեւէ կերպ։  Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մենք խոսում ենք վարչական ռեսուրսի չարաշահման մասին, դպրոցի տնօրեններին պրիմիտիվ քարոզարշավի ներգրավելու մասին, այսօր հրապարակում ենք տեսնում, որ շուռնուխի ղեկավարը հենց ընտրակաշառքի վերաբերյալ այս իշխանության, հեռացող իշխանության դեպքերի մասին է խոսում»,-նշեց Արամ Վարդեւանյանը։

Նա նշեց, որ այսօրվա իշխանությունը  օրենքում փոփոխություններ կատարեց, որով ատելության խոսքը դատապարտելի էր, բայց այդ օրենքը առաջինը խախտում է հենց ինքը։

«Եթե մի իշխանություն օրենսդրական փոփոխություն է անում, պետք է դրա պատասխանատվությունը կրի։ Իրենց արարքները տեղավորվում են ՔՕ հասարակական կարգը պրիմիտիվ ձեւով խախտող խուլիգանական վարքագծին բնորոշ դրսեւորումներով։Ես հույս ունեմ, որ փոխոստիկանապետի մոտ լեզվի սայթփաքում է եղել, որովհետեւ, պատկերացրեք, մեր փողոցներում մուրճը ձեռքներին սկսեն քայլել»,-ասաց Արամ Վարդեւանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica