close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը մարզպետներին հրահանգել է աշխատանքից ազատելու հստակ հիմ­նավորում գտնել այն տնօրենների և մանկավարժների համար, որոնք այլ ուժի են սատարում. «Իրավունք»

Մամուլի տեսություն

16 Հունիսի 2021, 08:25
 Փաշինյանը մարզպետներին հրահանգել է աշխատանքից ազատելու հստակ հիմ­նավորում գտնել այն տնօրենների և մանկավարժների համար, որոնք այլ ուժի են սատարում. «Իրավունք»

«Նիկոլ Փաշինյանը, ըստ օդում կախ­ված լուրերի, հրահանգել է բոլոր մարզպետներին, որ հետամուտ լինեն և աշխատանքից ազատելու հստակ հիմ­նավորում գտնեն ազատելու համար այն տնօրեններին և մանկավարժներին, ովքեր թեկուզ պարտադրված գալիս են իր քարոզարշավներին, բայց տակից այլ ուժի են սատարում: Հատկապես նման խնդիրներ են առաջացել Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում այն բանից հետո, երբ նախընտրական հանդիպում­ներում Նիկոլն աղմկոտ ձախողումներ ունեցավ: Արդյունքում, նա հրահանգել է ամեն ձևերով պարզել և ջրի երես հա­նել «տակից խաղեր տվողներին»:

Մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ նման պահանջը փակուղու առաջ է կանգնեցրել մարզպետներին: Բանն այն է, որ, օրինակ, այլ ուժերի օգտին աշխա­տող ինչ-որ ուսուցչից ազատվելու հա­մար պետք է, որ դպրոցի տնօրենից տե­ղեկանա այդ մասին: Բայց ինչպե՞ս, երբ դպրոցի բազում տնօրեններ իրենք են այլ թևի վրա աշխատում՝ օրինակ դառ­նալով ուսուցիչների համար: Ու մինչ այլ խողովակներով կտեղեկանան, ընտրու­թյունները կավարտվեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica