close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանը հնարավորություն ուներ չպարտվելու ԼՂ-ի պատերազմում. Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

15 Հունիսի 2021, 13:57
 Երևանը հնարավորություն ուներ չպարտվելու ԼՂ-ի պատերազմում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հայկական կողմը բացարձակ հնարավորություն է ունեցել չպարտվելու Ղարաբաղյան պատերազմում:

«Առաջին հերթին չպարտվելու բացարձակ հնարավորություն կար, այն հնարավոր էր կանգնեցնել: Մենք այդպիսի հնարավորություններ ունեինք: Սա պարզապես պատերազմի անտաղանդ կառավարում է: Իսկ ինչ վերաբերում է պատերազմը դադարեցնելուն, ապա այստեղ եղել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը: Եթե չեմ սխալվում՝ հոկտեմբերի 19-ին»,- ասել է Քոչարյանը «ՌԻԱ Նովոստի»-ին, Sputnik Արմենիային և RT-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ հայկական կողմը միանգամայն անհասկանալի պատճառներով մերժել է այս առաջարկը՝ պատճառաբանելով, թե կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին սխալ կհասկանան ու դավաճան կանվանեն:

«Մենք ավելին ենք կորցրել, քան եթե այդ ժամանակ պայմանավորվեինք․ նրան դավաճան անվանում են և շատ ավելի մեծ ոգևորությամբ»,- ասել է Քոչարյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica