close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Ուրիխանյանը եւս չի մասնակցի հեռուստաբանավեճին

Քաղաքական

15 Հունիսի 2021, 13:07
 Տիգրան Ուրիխանյանը եւս չի մասնակցի հեռուստաբանավեճին

Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում, ի թիվս այլ ուժերի, «Մեր տունը Հայաստանն է»  միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանին չի տրվում հնարավորություն բանավիճելու և հարցեր ուղղելու նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիգրան Ուրիխանյանը:

«Կուսակցությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով վերոգրյալը, Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի նշյալ հեռուստաբանավեճին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նույն պատճառաբանությամբ հեռուստաբանավեճին մասնակցելուց հրաժարվել էին 9 քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները:

Այդ ուժերն են.

1․ Ազատական կուսակցություն / Սամվել Բաբայան

2․ Ազգային Օրակարգ / Արա Հակոբյան

3․ Արդար Հայաստան / Նորայր Նորիկյան

4․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն / Դավիթ Սանասարյան

5․ Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն / Արթուր Վարդանյան

6․ Մեր տունը Հայաստանն է կուսակցություն / Տիգրան Ուրիխանյան

7․ ՄԻՀԱԿ-Միասնական Հայրենիք Կուսակցություն / Լուսինե Ավագյան

8․ Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք /Արման Բաբաջանյան

9․ Քաղաքացու որոշում ՍԴԿ / Սուրեն Սահակյան

 

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica