close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հրապարակ». Կարեն Կարապետյանի մտերիմները «Հայաստան» դաշինքի ցուցակում են

Քաղաքական

15 Հունիսի 2021, 08:36
 «Հրապարակ». Կարեն Կարապետյանի մտերիմները «Հայաստան» դաշինքի ցուցակում են

«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարություն տարածեց, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին։ Բացի այդ, նրա մտերիմ մարդիկ ներգրավված են Քոչարյանի նախընտրական կամպանիայում։ Ցուցակի 23-րդ համարը վարչապետ Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է, որը նրա ստեղծած ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարն էր, իրավաբան Արամ Վարդեւանյանը Կարապետյանի գլխավոր օգնականն էր։ Նրա մեկ այլ խորհրդական՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականի երկարամյա ղեկավար Շուշան Սարդարյանն էլ Քոչարյանի շտաբի մամուլի ծառայությունն է համակարգում։ «Հայաստան» շարժման օգտին է աշխատում նաեւ Կարապետյանի սանիկ Արսեն Հարությունյանը՝ Ջրային տնտեսության կոմիտեի նախկին նախագահը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica