close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Fiat-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. կա 7 վիրավոր

Հասարակություն

14 Հունիսի 2021, 22:35
 Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Fiat-ը, վերջինս գլխիվայր շրջվել է. կա 7 վիրավոր

Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 02:30-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երեւանի բնակիչներ, 33-ամյա Էմիլ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի եւ 35-ամյա Միքայել Մուրադյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Է. Միրզոյանի ուղեւոր, Երեւանի բնակիչ,  30-ամյա Մ. Ս.-ն Fiat-ի  վարորդ Մ. Մուրադյանն ու նրա ուղեւորներ, Երեւանի բնակիչներ, 33-ամյա Գոռ Հ.-ն, 36-ամյա Մ. Ղ.-ն, 40-ամյա Հ. Հ.-ն, 21-ամյա Հ. Ք.-ն, 33-ամյա Մ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետեւանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթեւեկելի գոտուց, իսկ Fiat-ը գլխիվայր շրջվել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն  ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica