close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիայի կանխարգելման մարմիններում պետք է փոխվեն քաղաքական նշանակումները․ Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 21:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռուպցիայի կանխարգելման մարմիններում պետք է փոխվեն քաղաքական նշանակումները․ Արփինե Հովհաննիսյան

Այսօր կոռուպցիայի կանխարգելման մարմնի նշանակումը քաղաքական  է, այդ պատճառով, նույնիսկ բուռն ցանկության դեպքում, չեն կարող պատշաճ իրականացնել իրենց գործառույթը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դաշինքի շտաբի անդամների մամուլի ասուլիսում։

Նա ներկայացրեց դաշինքի ծրագիրը՝ կապված կոռուպցիայի դեմ պայքարի և իրավական քաղաքականության մի շարք կարևոր հարցերի հետ․ հակակոռուպցիոն քաղաքականություն, մատչելի և  որակյալ արդարադատություն, մարդակենտրոն վարչարարություն:

«Մենք առաջարկում ենք արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, որը նշանակում է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների թվաքանակի արհեստական ավելացում, այլ նշանակում է որակի բարձրացում՝ քաղաքական նշանակումների բացառմամբ և քաղաքական կամքի հստակ ուրվագծման միջոցով։ Մենք առաջարկում ենք մարդակենտրոն վարչարարություն»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նա պարզաբանեց, որ  սա նշանակում է մարդկանց քաշքշուկի մեջ չգցել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, քաղաքականացված, ընտրանքային մոտեցում ունի  կոնկրետ քաղաքական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

«Մասնավորապես, 2020թ-ին հարուցվել է վարույթ կոնկրետ նախարարներից մեկի կողմից իր կնոջ ընկերությունից մեկ աղբյուրից գնման եղանակով պետպատվերի պատվիրակում, բայց այնտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախում չի հայտնաբերել։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է իմիտացիա, քաղաքական գործիք, հետևաբար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին չենք կարող խոսել»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica