close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորս հունիսի 20-ին ընտրելու ենք «Հայաստան» դաշինքը՝ համար 24-ին, որ ունենանք ավելի ազգային, հզոր Հայաստան․ Մ․ Սահակյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 20:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորս հունիսի 20-ին ընտրելու ենք «Հայաստան» դաշինքը՝ համար 24-ին, որ ունենանք ավելի ազգային, հզոր Հայաստան․ Մ․ Սահակյան

Իմ կարծիքով՝ արտահերթ բառը ճիշտ չի բնորոշում այն պատմական կարեւորությունը, որ սպասվում է այդ ընտրությամբ, քանի որ ընտրությունը հայրենիք ունենալու եւ անհայրենիք լինելու մեջ է, ուժեղ լինելու, արժանապատիվ ապրելու եւ ստորացված ապրելու մեջ է, հայ ազգի եւ անհայրենիք օտարածինի մեջ է։ Ես հայ եմ, Դաշնակցական, ծնվել եմ Երեւանում, չարբախցի եմ։ Ունեմ հոյակապ ծնողներ, գլուխ գովելու ընտանիք, հոյակապ ծնողներ, լավ ընկերներ։ Ավարտել եմ Վ․ Համբարձումյան դպրոցը։ Ինձ թվում է, որ ճանաօչում եմ շենգավիթցուն, հիմա ուզում եմ հարց տալ՝ ձեզ դո՞ւր է գալիս մեր պետության վիճակը, իշխանության կառավարման ձեւը, անպատասխանատվությունը ձեզ դո՞ւր է գալիս,-ըստ Yerkir.am-ի, շենգավիթցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, իրավաբան, «Հայաստան» դաշինքի ներայացուցիչ Մհեր Սահակյանը։

Նա հանդիպման մասնակիցներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դուր է գալիս ապրել այսօրվա իշխանության պայմաններում, երբ վտանգված են հայրենիքն ու պետականությունը։

 «Պղծված արժեհամակարգը ձեզ դո՞ւր է գալիս։ Ուրեմն «Հայաստան» դաշինքը, հանձին Ռոբերտ Քոչարյանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության,  «Վերածնվող Հայաստանի», անկուսակցական, ոլորտային լավագույն մասնագետների, ունի ազգային, ուժեղ, արժանապատիվ Հայաստան ստեղծելու ծրագիր։ Խնդրում եմ բոլորիդ՝ չթերագնահատել պատմական այս կարեւորագույն պահը։ Մեզ վերեւից նայում են մեր նախնիները, մեր հերոսները, ապագայից՝ մեր թոռները, եւ իրավունք չունենք սխալվելու։ Բոլորս հունիսի 20-ին ընտրելու ենք «Հայաստան» դաշինքը՝ համար 24-ին, որ ունենանք ավելի ազգային, հզոր Հայաստան։ Չունենք թուրքին հայրենիք տալու»,-իր ելույթում նշեցՀՅԴ անդամ, իրավաբան, «Հայաստան» դաշինքի ներայացուցիչ Մհեր Սահակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica