close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

Քաղաքական

14 Հունիսի 2021, 17:40
 ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

Եվրամիությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հունիսի 12-ին հանգեցրել են Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատմանը և Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը: Այդ մասին ասել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:

«Այս գործողությունները Բաքվի և Երևանի կողմից հումանիտար վստահության ամրապնդման ժեստ են, որը, հուսով ենք, նոր ուղի կբացի կողմերի հետագա համագործակցության համար՝ վերջնարդյունքում ազատելով բոլոր հայ բանտարկյալներին, ինչպես նաև ականների բոլոր քարտեզները հանձնելով՝ խուսափելով հետագա մարդկային զոհերից», - ասել է Եվրամիության ներկայացուցիչը:

Նա շեշտել է, որ Եվրամիությունը և միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսում են քայլերն այս ուղղությամբ՝ կոչ անելով շարունակել հետագա համագործակցությունն այս գործընթացում ներգրավված երկրների միջև:

«Մենք կշարունակենք նպաստել հակամարտության տևական, համապարփակ կարգավորմանը, ներառյալ, հնարավորության դեպքում, կայունացման, հետպատերազմյան վերակառուցման և վստահության ամրապնդման միջոցառումներին, քանի որ վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերսկսել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», - ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica