close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Քաղաքական

14 Հունիսի 2021, 16:51
 Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Եղվարդ քաղաքում նախընտրական հերթական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ մուրճով՝ քանդող-ավերողի, ջարդարարի իր կերպարով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեսարանը  հիշեցրեց հայտնի «Փախուստ Շոուշենկից» կինոնկարը, որի հերոսը տարիներով մուրճի համառ  գործադրմամբ հասավ կալանավայրի պատի վրա սողանցք բացելուն։

ի՞նչ հանգամանքներում պարտվեցինք պատերազմում,

ինչո՞ւ  2020թ․ հոկտեմբերի 19-ին չընդունվեց հրադադարի առաջարկը, որի պատճառով մինչև խայտառակ կապիտուլյացիոն ակտի ստորագրումը յուրաքանչյուր օրվա կտրվածքով ունեցանք միջինը հարյուրից ավելի զոհ,

ովքե՞ր են եղել Շուշին թշնամուն հանձնողները,

ինչպե՞ս  պատահեց, որ կապիտուլյացիոն ակտից հետո ունեցանք տասնյակ գերիներ։

Այս ցանկն անվերջ է, քրեական օրենսգրքում չկա մի հոդված, որը կարող է շրջանցել օրվա իշխանությունների արարքները։

Անվիճելի է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը։

Մնաց 6 օր»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica