close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք գալիս ենք հանգստություն հաղորդելու մեր հասարակությանը․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

14 Հունիսի 2021, 16:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք գալիս ենք հանգստություն հաղորդելու մեր հասարակությանը․ Ռոբերտ Քոչարյան

Երկրի անվտանգությունը, տնտեսական վիճակը, ներքին անկայունությունը երկրի առջև կանգնած հիմնական մարտահրավերներն են՝ ըստ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեծամորի ընտրողների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ բազմաթիվ փոքր ու միջին բիզնեսներ ուղղակի փակվում են, որովհետև չեն կարողանում իրենց պարտավորությունները կատարել բանկերի առջև, և սա 7,5 տոկոսանոց տնտեսական անկման պատճառներից է։

Սա, ըստ նրա, նաև արտագաղթի թվերի էական աճի պատճառներից է։ 

«Մենք առաջարկել ենք ծրագիր, բայց անունը դրել ենք՝ «ծրագիր-նախագիծ», մենք ամեն հանդիպումից հետո ճշգրտումներ ենք մտցնում այդ ծրագրի մեջ։ Եվ եկել ենք լսելու ձեր առաջարկները կոնկրետ տեղական խնդիրների մասին»,-ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը արեց ամեն ինչ, որ մեր հասարակությունը բևեռացվի ծայրահեղ աստիճանի։

«Մենք գալիս ենք հանգստություն հաղորդելու մեր հասարակությանը, մենք չենք գալիս բևեռացնելու՝ դրանից քաղաքական դիվիդենտներ ունենալու համար, մենք գիտակցում ենք, որ գալու ենք իշխանության և մեզ պետք է մի հասարկություն, որին կարելի է միավորել։ Եթե դա մենք չանենք՝ տնտեսական հաջողություն չենք ունենալու, եթե տնտեսական հաջողություն չենք ունենալու, մենք չենք կարողանալու ևս մեկ անգամ նայել ձեր աչքերին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica