close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարարության գործերով զբաղվելու փոխարեն Ռոմանոս Պետրոսյանը քարոզարշավի է մասնակցում, իսկ ոլորտը ղեկավարում է գործից անտեղյակ միակ փոխնախարարը

Քաղաքական

14 Հունիսի 2021, 16:17
 Նախարարության գործերով զբաղվելու փոխարեն Ռոմանոս Պետրոսյանը քարոզարշավի է մասնակցում, իսկ ոլորտը ղեկավարում է գործից անտեղյակ միակ փոխնախարարը

ՀՀ–ում հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրությունների քարոզարշավը թևակոխել է ավելի թեժ շրջան։ Իշխանությունները լծվել են ամեն կերպ ձայն հավաքելու գործին։

Իշխանական քարոզարշավին ակտիվորեն մասնակցում է նաև կապիտուլյանտ իշխանությունների հավատարիմ ներկայացուցիչ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Առաջին հայացքից իշխանության ներկայացուցչի՝ քարոզարշավին մասնակցելը արտասովոր երևույթ չէ, սակայն առավել քան ոչ պրոֆեսիոնալ և հակապետական է այն, որ արձակուրդ ձևակերպած Պետրոսյանը մասնակցում է քարոզարշավին այնպիսի իրավիճակում, երբ իր ղեկավարած նախարարությունում, ըստ հաստիքի, պետք է լինի 3 փոխնախարար, այլ ոչ թե մեկը։ Արդեն նախկին փոխնախարար Տիգրան Սիմոնյանը մոտ 10 օր առաջ ազատման դիմում է գրել և դուրս եկել ոլորտից։ Այժմ նախարարության միակ փոխնախարարը Աննա Մազմանյանն է, որը բնապահպանության ոլորտում փորձ չունի։

Այսպիսով՝ Պետրոսյանի՝ քարոզարշավի մասնակցելու պատճառով  «հարուստ» բնապահպանական խնդիրներ ունեցող  նախարարությունը փաստացի չունի ղեկավար և անտերության է մատնված։

Yerkir.am–ի հավաստի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականներն ու օգնականները նույնպես նախարարության կարևոր խնդիրների լուծումներով զբաղվելու փոխարեն, առանց արձակուրդ ձևակերպելու, չեն ներկայանում աշխատանքի և նախարար Պետրոսյանի հետ ակտիվորեն քարոզարշավի են մասնակցում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica