close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում ապրող արցախցիներին չի կարելի արգելել մասնակցել ընտրություններին․ «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

Քաղաքական

14 Հունիսի 2021, 14:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում ապրող արցախցիներին չի կարելի արգելել մասնակցել ընտրություններին․ «Ընտրությունների վերահսկման կոմիտե»

Ընտրական ցուցակների հետ կապված լուրջ խնդիրը կապված է Արցախից ՀՀ տեղափոխված անձանց հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Ռուբեն Մելիքյանը մամուլի ասուլիսում։

«Այն մարդիկ, որոնց մշտական բնակության վայրերը Հադրութը, Շուշին, գյուղերն էին, որոնք այլևս հայկական վերահսկողության ներքո չեն, և այսօր փաստացի ապրում են ՀՀ-ում, պետք է մասնակցեն ընտրություններին։ Ստեփանակերտում ապրողն, օրինակ, չի կարող։ Պետք է կորցրած լինեն փաստացի բնակության վայրը, և ապրեն ՀՀ-ում։ Այս մարդկանց համատարած մերժում են, հարյուրներով մեզ դիմել են։ Սա համակարգային խախտում է, ծրագրված խախտում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ նախկինում այս խնդիրը չկար, այս խնդիրը նոր է առաջնում նաև այն պատճառով, որ իրավիճակն է նոր․ երբևէ ՀՀ որևէ իշխանություն չի ստորագրել որևէ  փաստաթուղթ, որով վճռվել է Արցախում բնակվող մեր համերկրացիների ճակատագիրը։ Մենք հիշում ենք, որ 1994 թ-ի փաստաթուղթը եռակողմ էր, և բացի Հայաստանի ներկայացուցչից նաև Արցախի Հանրապետության ներկայացուցիչն էր այն ստորագրել։

«Կարևոր իրավաքաղաքական նշանակություն ունի նաև այն, որ ներկայումս իշխող անձը մի քանի ամիս առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Այն մարդիկ, որ սա լսել են՝ ակնկալիք ունեն, որ դա Հայաստան է ոչ միայն բղավոցներով, այլև իրենց իրավունքներով։ Եվ մարդիկ, որ այս իշխանության գործողությունների հետևանքով հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում, մեզանից ավելի պակաս իրավունք չունեն ընտրել հաջորդ իշխանությանը, որը նույնպես որոշելու է իրենց ապագան»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նրա համահիմնադրած «Իրավական ուղի» հկ-ն հնարավորինս օգնելու է այս մարդկանց։

«Ասել ենք՝ վերցրեք Հայաստանում փաստացի բնակության փաստաթուղթը, մերժման փաստաթղթերը և մենք ձեզ կօգնենք, որ դիմեք դատարան։ Սա այն դեպքն է, որ հստակ օրենքով նշված է, որ 3 օրում պետք է դատարանը որոշի ընտրելը թույլատրելու հարցը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica