close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սերուցքն է կնքելու դատավճիռդ. ԵՊՀ դասախոսը՝ Փաշինյանին

Քաղաքական

14 Հունիսի 2021, 14:17
 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սերուցքն է կնքելու դատավճիռդ. ԵՊՀ դասախոսը՝ Փաշինյանին
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Ռուբինա Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՍԵՐՈՒՑՔՆ Է ԿՆՔԵԼՈՒ ԴԱՏԱՎՃԻՌԴ
 
Երկար մտածեցի՝ գրել, թե՝ ոչ, որովհետև իրականում ժամանակն ամենից թանկն է, այն վերադարձնել հնարավոր չէ և այն ծախսել, անդրադառնալ ոմն մեկին, որի կողքով կրթությունը, գիտությունը և քաղաքակրթյունն անգամ մեծ հեռավորության վրա չեն անցել, թերևս այդքան էլ պատվաբեր չէ: Այդուհանդերձ, որոշեցի գրել ոչ թե անկիրթ, թերուս և ԵՊՀ-ից մերժված, ԵՊՀ-ի դիպլոմին չարժանացած ոմն մեկի մասին, այլ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍԻՆ: Խորհուրդ տվեք, թող կարդա, որովհետև առաջիկայում հանձնվելու է ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՍԵՐՈՒՑՔԻ ԴԱՏԻՆ:
 
Այսպես՝ նախ, տարրական ինֆորմացիա՝ ոչ թե իրավաբանական ֆակուլտետ, այլ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ, երկրորդ, ոչ թե իրավագիտության ֆակուլտետի 60 տոկոսը՝ այլ 100 ՏՈԿՈՍԸ սիրում է իր ժողովրդին, հայրենիքն ու մերժել է քեզ, միա՛յն քեզ, իսկ դու ժողովուրդ չես, անգամ ամբոխ չես, թերևս՝ երբեմնի ամբոխվար:
 
Այո՛, իրավագիտության ֆակուլտետը էլիտայի կերտման դարբնոցներից է: «ԷԼԻՏԱ» բառ, որից դու սարսափում ես, որի հետ բոլորին ակնհայտ պատճառներով երբևէ որևէ աղերս չես ունեցել և չես կարող ունենալ: Չարության, ատելության պատճառները դեպի կիրթը, գիտելիքը, լավն ու լավագույնը հենց այստեղից են գալիս:
 
Այ, եթե ճակատագիրը շռայլ գտնվեր քո հանդեպ և քեզ էլ արժանացներ գեթ մեկ անգամ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ գոնե դասախոսություն լսելու պատվին (արդյունավետության տեսանկյունից հատկապես օգտակար կլիներ քրեական իրավունքի և, մասնավորապես, պետական դավաճանության հանցակազմի մասին), ապա վստահաբար վախդ կկրկնապատկվեր այդ ԷԼԻՏԱՅԻ ՈՒԺԻՑ, ԳԻՏԵԼԻՔԻՑ, ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ:
 
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ մուտքի առաջին պահից, առաջին օրվանից սկսվում է ամենից առաջ գիտակից, պատասխանատու, օրինապահ քաղաքացու և հայրենիքին արժանի զավակի կերտման նոր փուլ, որի համար պրոֆեսորադասախոսական կազմը ոչինչ չի խնայում:
ԱՅՈ՛, ԿԵՐՏՎՈՒՄ Է ԷԼԻՏԱ:
 
Թե ինչ պրոֆեսիոնալիզմի, միաբանության, սկզբունքայնության ինչ աստիճանի վրա է գտնվում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, բոլորին է հայտնի:
 
Պատիվ ունեմ լինելու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի անդամ:
 
Հ. Գ. Համալսարանական, ոչ իրավաբան ընկերներս հաճախ են ասում՝ նախանձում ենք ձեր ֆակուլտետի մթնոլորտին, ձեզ յուրահատուկ կերպով առաջին օրվանից սովորեցնում են սիրել ձեր ֆակուլտետը, մասնագիտությունը և ձեր մեջ արմատավորում են լավագույնը լինելու համոզումը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica