close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիեննայում Իրանի հարցով բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր ոլորտային պատժամիջոցները վերացնելու մասին

Աշխարհ

14 Հունիսի 2021, 16:33
 Վիեննայում Իրանի հարցով բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր ոլորտային պատժամիջոցները վերացնելու մասին

Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են վերացնել բոլոր ոլորտային պատժամիջոցները, ներառյալ՝ նավթայինը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Մինչ օրս համաձայնություն է ձեռք բերվել վերացնել բոլոր ոլորտային պատժամիջոցները, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում»,- ասել է նա: Դիվանագետը նշել է, որ խոսում է ֆինանսական, նավթային և տրանսպորտային ոլորտների մասին:

«Միջուկային գործարքից այն կողմ որևէ պայմանավորվածություն չկա, քանի որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը ենթակա չէ վերանայման, և քննարկվում է JCPOA-ի ամբողջական կատարումը»,- ավելացրել է նա:

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները բաժանվում են երկու տեսակի՝ ոլորտային՝ նավթի արտահանում, բանկային և ապահովագրական, նավատորմի, նավթաքիմիական նյութեր, շինարարություն և մեքենաշինություն, և անձնական, որոնք կիրառվում են Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

Ապրիլից Վիեննայում առերես բանակցություններ են վարվում Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելու նպատակով: Երեք աշխատանքային խմբերի փորձագետները մշակում են JCPOA-ի իրագործումը վերսկսելու մասին համաձայնագրի տեքստը, Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացումը և Միացյալ Նահանգների՝ գործարքին հետագա վերադարձը ու միջուկային պարտավորությունների կատարումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica