close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը ելույթ կունենա Ադրբեջանի մեջլիսում, ինչի պատճառով բոլոր պատգամավորները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն

Տարածաշրջան

14 Հունիսի 2021, 16:05
 Էրդողանը ելույթ կունենա Ադրբեջանի մեջլիսում, ինչի պատճառով բոլոր պատգամավորները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն

Հունիսի 16-ին տեղի կունենա Ադրբեջանի Միլի մեջլիսի արտահերթ նիստը, որում ելույթ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է minval.az կայքը։

Նրա ժամանումը Բաքու սպասվում է երկուշաբթի:

Նշվում է, որ ադրբեջանցի բոլոր պատգամավորները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն՝ Էրդողանի առողջության նկատառումներից ելնելով։

«Թուրք առաջնորդի ելույթը Ադրբեջանի խորհրդարանում նախատեսված է հունիսի 16-ին»,- ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մեկնելու է Շուշի, հունիսի 16-ին նախատեսել է մի շարք հանդիպումներ Բաքվում և դիտելու է ֆուտբոլի Եվրոպայի  առաջնության Թուրքիա-Ուելս խաղը, ապա ուղևորվելու է Անթալիա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica