close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պեկինն ակնկալում է, որ Վաշինգտոնը լիովին կվերացնի հակաիրանական պատժամիջոցները

Աշխարհ

14 Հունիսի 2021, 13:35
 Պեկինն ակնկալում է, որ Վաշինգտոնը լիովին կվերացնի հակաիրանական պատժամիջոցները

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն առաջին բանն է, որ պետք է անի ԱՄՆ վարչակազմը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին՝ ելույթ ունենալով Ժնևում՝ զինաթափման խորհրդաժողովում:

Չինական դիվանագիտության ղեկավարը շեշտել է դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման համար, նաև նշել է, որ ԱՄՆ-ի հարկադրական գործողությունները Իրանի միջուկային ծրագրի խնդիրների հիմնական աղբյուրն են:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով հաստատված JCPOA-ն բազմակողմ դիվանագիտության կարևոր արդյունք է և Միջուկային  զենքի չտարածման ռեժիմի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության կարևոր հիմքը»,- ասել է Վան Յին։

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica